Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է թբիլիսյան Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիայում քիմիական զենք ստեղծելու մասին տեղեկատվությունը, որը հետագայում օգտագործվել է Սիրիայում: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Դա բացարձակ հիմարություն է, և այն մեկնաբանելու հարկ չկա»,- հայտարարել է արտգործնախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին:
Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ տվյալ լաբորատորիան «բաց է աշխատում և կիրառվում է բացառապես գիտական նպատակներով»: Մոտակա ժամանակներս այնտեղ կանցկացվի շնորհանդես, որին կհրավիրվեն արտասահմանցի դիվանագետներ:
Վրաստանի ղեկավարությունը պնդում է, որ լաբորատորիայի հիմնական գործառույթը վտանգավոր ինֆեկցիաների հայտնաբերումն ու ախտորոշումն է:
Տեղեկատվությունն այն մասին, որ այդ լաբորատորիայում հնարավոր է քիմիական զենք է ստեղծվել՝ հետագայում այն Սիրիայում օգտագործելու համար, հայտնվել է դեռևս օգոստոսի վերջին: Այս մասին մասնավորապես գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և հետախուզության նախկին աշխատակիցների Veterans Today պարբերականի գլխավոր խմբագիր Գորդոն Դաֆը:











































