ՄՕԿ-ը 2013թ. փետրվարին հայտարարեց, որ ըմբշամարտը կարող է դուրս բերվել օլիմպիական խաղերի ծրագրից:
ՄՕԿ-ի` Բունես Այրեսում ընթացող 125-րդ նստաշրջանում լուծում ստացավ նաև այս հարցը: Տեղի ունեցավ ընտրություն, որը հաստատեց ըմբշամարտի առավելությունը (49 ձայն): Մյուս երկու մարզաձևերին բաժին հասավ համապատասխանաբար 24 և 22 ձայն:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարից խաղերի ծրագրում ընբշամարտը պահելու նպատակով մեծ աշխատանքներ են կատարել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիան և մարզական մեր մյուս կազմակերպությունները:








































