Wednesday, 10 06 2026
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան

Փոփոխություն նախ պետք է կատարվի պետական պարտքի մասին օրենքում. Արծվիկ Մինասյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ի նիստում ձայների 58 կողմ, 17 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ կարիք կար օրինագիծը քննարկել՝ հասկանալու համար որոշ մանրամասներ:

«Եթե սա կատարվում է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման համատեքստում, ապա առնվազն պիտի փոփոխություն կատարվի պետական պարտքի մասին օրենքում: Հակառակ դեպքում ստացվում է, որ աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում: Այսօր Հայաստանում արտարժույթով եկամուտ ունեցող մարդիկ կան, չասենք՝ օլիգարխ, ուղղակի ունևոր մարդիկ. նրանց ասում ենք՝ եթե դու այսօր Հայաստանից ներդրում անես, կհարգենք, եթե դրսից՝ ոչ»,- ասաց նա:

Մինասյանի փոխանցմամբ՝ այսօր շահութահարկը կազմում է 20 տոկոս, այսինքն՝ եթե Հայաստանի ռեզիդենտը ներդրում կատարեր, 20 տոկոս պիտի փոխադրեր պետբյուջե: Ռուսաստանում այն կազմում է 10 տոկոս կամ ավելի ցածր, հետևաբար հայաստանյան ռեզիդենտի համար ավելի շահավետ է Ռուսաստանում հիմնել մի կազմակերպություն, պարտատոմսեր ձեռք բերել, իսկ դրա արդյունքում Հայաստանի բյուջեն կկորցնի հնարավոր եկամուտները:

Ըստ պատգամավորի՝ սա խտրականություն է, ընդ որում՝ առաջին անգամ նման կոշտ խտրականություն կիրառվում է մեր ռեզիդենտների նկատմամբ: «Եթե ցանկանում ենք գրավիչ դառնալ արտաքին աշխարհին, այնտեղից միջոցներ բերել Հայաստան, ես միայն կողմ կլինեմ, սակայն մենք ոչինչ չենք անում: Սա կարող է դառնալ ստվերը քողարկող, Հայաստանի համար արտաքին ավելի ուժեղ ճնշում գործադրելու գործոն: Պատկերացրեք՝ Թուրքիան վերցնում և ձեր բոլոր պետական պարտատոմսերը գնում է. այստեղ չկա որևէ սահմանափակում, չենք խոսում ծավալների և կանխատեսումների մասին, եկել-ասում եք՝ մեզ արտոնություն տվեք»,- ասաց նա՝ նկատելով, որ սա նաև վնասաբեր է ֆինանսական սեկտորի համար:

Մինասյանը համոզված է՝ առանց լուրջ քննարկման նման նախաձեռնությունը կարող է ևս մեկ անգամ անվստահության մթնոլորտ ձևավորել: Գիտակցելով, որ նախագիծը հետ կանչել հնարավոր չէ, Մինասյանը կարծում է, որ պետք էր առանձին քննարկում կազմակերպել, չանդրադառնալ այս հարցին՝ մինչև կառավարությունը լիարժեք մանրամասներ չներկայացներ:

«Ի վերջո՝ մենք կառավարության գերին չենք»,- ասաց նա:

«Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի կարգավորման նպատակը ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների դիմաց ստացվող եկամուտները շահութահարկից ազատելն է, հավասար պայմաններ ստեղծելը, որպեսզի հնարավորություն ունենանք օտարերկրյա հնարավորինս ցածր տոկոսադրույքով և պայմաններով գումարներ ներգրավել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում