Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Պոլսո Հայոց պատրիարքարանը մեդալ է շնորհել Շիշլիի թաղապետ Մուսթաֆա Սարըգյուլին։
Գումգափուի սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո Զաքեոս աբեղան պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անունից շնորհակալություն է հայտնել Շիշլիի թաղապետ Մուսթաֆա Սարըգյուլին՝ պատրիարքարանին կրթական ու սոցիալական հարցերում ցուցաբերած աջակցության համար։
Ապա Աթեշյանն անձամբ պատրիարքարանի հատուկ մեդալը հանձնել է Մուսթաֆա Սարըգյուլին։
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին հենց Ստամբուլի Շիշլի թաղամասում սպանվեց հայկական «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։









































