Ռուստամ Իբրահիմբեկովը, որի թեկնածությունը առաջադրվել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ազգային խորհրդի ընտրողների նախաձեռնող խմբի կողմից, կդիմի մարդու իրավունքների ՄԱԿ կոմիտե: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Ֆուադ Ագաևին:
«Ադրբեջանի դատական ատյաններում գործի վարույթն ավարտված է: Որպես հաջորդ ատյան մենք որոշել ենք դիմել ՄԱԿ՝ Ռուստամ Իբրահիմբեկովի իրավունքները պաշտպանելու նպատակով»,- ասել է Ագաևը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հաստատել Իբրահիմբեկովի թեկնածությունը նախագահական ընտրություններում, քանի որ նա ունի և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքացիություն:










































