Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդն այսօր Վիեննայում գտնվող իր կենտրոնակայանում կհավաքվի հերթական նստաշրջանի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ծրագրվում է, որ փորձագետների ուշադրության կենտրոնում կրկին կլինի Իրանի միջուկային ծրագիրը: Բացի այդ, գործակալության ղեկավարությունը կներկայացնի զեկույց՝ Սիրիայում միջուկային օբյեկտների անվտանգության մակարդակի մասին՝ հնարավոր ռազմական հարվածի պայմաններում:
Վերջին տարիներին ավանդաբար օրակարգի կետ է դառնում գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի եռամսյակային զեկույցն Իրանի միջուկային ծրագրի իրականացման ընթացքի մասին:
Փաստաթուղթը, որը օգոստոսի վերջին տարածվել էր գործակալության անդամ երկրների միջև, ձևակերպված է ավել մեղմ տոներով, քան նախկինում: Ինչպես նշում է դիվանագիտական աղբյուրը, այնտեղ մասնավորապես փաստվում է, որ Իրանը շարունակել է ցենտրիֆուգների տեղադրումը՝ դրանց թիվը հասցնելով 15 հազար միավորի, սակայն միջուկային վառելիքի պաշարների աճի տեմպերը կրճատվել են, իսկ նրանց ծավալները չեն գերազանցում է սահմանված «կարմիր գիծը»:









































