Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) սեպտեմբերի 9-ին հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը: Այն շարունակում է գլխավորել ամերիկուհի Սերենա Ուիլիամսը։
Երկրորդ տեղում է բելառուս Վիկտորիա Ազարենկոն, երրորդ հորիզոնականը շարունակում է զբաղեցնել ռուս Մարիա Շարապովան, ով չի մասնակցել ԱՄՆ-ի Բաց առաջնությանը։
Իր դիրքերը բարելավել և լավագույն տասնյակ է տեղափոխվել սերբ թենիսիստուհի Ելենա Յանկովիչը, ով առաջ է անցել չեխ Պետրա Կվիտովայից։
1 (1). Սերենա Ուիլիամս (ԱՄՆ)՝ 12 260 միավոր
2 (2). Վիկտորիա Ազարենկո (Բելառուս)՝ 9 505
3 (3). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 7 866
4 (4). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 6 335
5 (6). Լի Նա (Չինաստան)՝ 5 565
6 (5). Սարա Էրանի (Իտալիա)՝ 4 325
7 (7). Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա)` 3 746
8 (8). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 3 645
9 (9). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)`3 420
10 (12). Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 3 245







































