Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Տխուր ավանդույթ է, երբ հանցագործի համար ամենամեծ պատիժը դառնում է պաշտոնից զրկվելը»

«Մեզանում ձևավորվել է տխուր ավանդույթ, երբ հանցագործի համար ամենամեծ պատիժը դառնում է պաշտոնից զրկվելը, այսինքն՝ ձևական իշխանությունից, իշխանության ձևական ատրիբուտները վայր դնելը՝ միաժամանակ պահպանելով վերահսկողական բոլոր լծակները, նաև՝ սեփական անձի և մերձավորների անձեռնմխելիությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը և դրանից առաջ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնից հրաժարվելու որոշմանը:

«Մենք դա տեսանք նաև «Հարսնաքար»-ի դեպքերի ժամանակ՝ Վահե Ավետյանի սպանության դեպքում, դա տեսանք Լիսկայի դեպքում, երբ ծեծի ենթարկեց գործարար Սիլվա Համբարձումյանին, իսկ հետո ոչ միայն չպատժվեց, այլ նաև իր մերձավորի միջոցով փորձեց ապացուցել, որ Հայաստանում նույնիսկ գիտության դոկտորներն են մարդ ծեծում՝ ի դեմս ինձ:

Միևնույն ժամանակ Լիսկայի տղան և թիկնապահը սպանել են Բուդաղյան եղբայրներից մեկին, իսկ մյուսին՝ վիրավորել, ընդ որում՝ ոչ պատահական մեկին, այլ օրինական զորամասի հրամանատարին, որին այսօր ոչ միայն տուժող չեն ճանաչել, այլև նրա դեմ մեղադրանք են ներկայացրել»,- ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ հատկանշական է այն, որ երբ այդ նույն ժամանակ նրանց ազատ են արձակում, իր դեմ սկսվում է 4-րդ դատական գործը. «Հայցվորը հայցադիմում է ներկայացրել իմ և «Առավոտ» թերթի դեմ, որտեղ հրապարակվել է մի նյութ, որում ես կարծիք եմ հայտնում, որ իրեն սնանկ ճանաչած անվճարունակ մարդու ձեռքին հանկարծ մեկ միլիոն դոլար է հայտնվում, այդպիսի շքեղ տարածք է գնում այն նույն շենքում, որտեղ առաջին հարկում ՀՔՄ-ն է:

Ես ասել եմ, որ դա ոչ թե իր միջոցներն են, այլ իր բիզնես-գործընկերոջ՝ Սուրիկ Խաչատրյանի: Ահավասիկ նա պատիվ է պահանջում, որ ես այդպիսի կարծիք եմ հայտնել, որ Սենիկ Ջուլհակյանը Խաչատրյանի միջոցներն է ծախսում: Այսինքն՝ հասարակական գործիչը վարկած առաջ քաշելու իրավունք չունի: Ես ընդամենը վարկած եմ առաջ քաշել, որը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից, բայց նրանք չեն ստուգում, իսկ դատարանը հայց է ընդունում պատվի և արժանապատվության մասին:

Սա միայն կապված է այն իրավիճակի հետ, որ մարդն անվճարունակ է եղել, հետո գնել է այդպիսի խոշոր տարածք Երևանի կենտրոնում, որտեղ և սկսած անցած տարվա հոկտեմբերից մինչև վերջերս իր մոտ է աշխատել Սուրեն Խաչատրյանի եղբոր դուստրը:

Ամեն ինչ միանգամայն տրամաբանական է»:

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն էլ իր հերթին անդրադառնալով այս փաստին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մի մարդու գնդակահարելուց և եղբորը վիրավորելուց հետո անմիջապես ելույթ է ունենում զինդատախազը՝ ասելով, որ առանձնապես լուրջ բան չի լինելու՝ մարդասպանը դուրս է գալու, և դուրս եկավ։ Բնական է, Սուրիկ Խաչատրյանը թիմի անդամ է՝ մարդ, որն ապահովել է Սերժ Սարգսյանի ձայները:

Իրենք կարող են մարդ սպանել, ի՞նչ է եղել, և դրա համար պատիժ չկրել. ամեն ինչ նորմալ է, կգրեն՝ ինքնապաշտպանություն, եթե պետք եղավ՝ Բուդաղյանի եղբորը՝ գնդապետին, կդատեն, որովհետև մենք ապրում ենք Հայաստանում, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, որը չի ընտրվել ժողովրդի կողմից:

Դրանք են իրեն բերել իշխանության, դրանք էլ այսօր որոշում են՝ ում սպանել, ում թողնել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ սա գործարք է՝ Ս. Խաչատրյանը մարզպետի պաշտոնից հրաժարվեց որդուն ազատ արձակելու դիմաց, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Կապ չունի՝ կհրաժարվի, թե չի հրաժարվի: Ոչ մի կապ չունի՝ նա ձայներ ապահովող է. վաղը-մյուս օրը հեշտ օրեր չեն սպասվում՝ մարդիկ էլ պետք են երևի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում