Ֆրանսիական սատիրիկ շաբաթաթերթ Charlie Hebdo-ն թարմ համարում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենին համեմատել է երկնաքարի հետ, իսկ Էմանուել Մակրոնին պատկերել է յակուձայի կերպարով:
Ծաղրանկարներից մեկը նախաքզգուշացնում է, որ Ֆրանսիային սպառնում է երկնաքար, որի դերը կատարում է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Նկարում նախագահի թեկնածուի գլուխը թռչում է Երկրագնդի ուղղությամբ:
Մյուս նկարում պատկերված է ճապոնական ավանդական ներքնաշոր հագած Մակրոնը` կանգնած թիկունքով և գլուխը շրջած: Նրա թիկունքին և ուսերին երևում է դաջվածք գունավոր վիշապի կերպարով, նա ձեռքերում բռնել է դանակներ: «Ոչ աջ, ոչ ձախ, առանց հավատի և օրենքի»,- գրված է նկարի մոտ:












































