Նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել Ռուսաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան նշանակել իր հատուկ օգնական, Ռուսաստանի հարցերով Սպիտակ տան պատասխանատու Մայքլ Մաքֆոլին:
Մաքֆոլը համարվում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների «վերաբեռնավորման» ճարտարապետը և հեղինակը: Թերթը նշում է, թե այս նշանակումը թույլ է տալիս եզրակացնել, որ Օբաման շարունակում է կարևորություն տալ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Նաև ասվում է, որ Բարաք Օբաման արդեն տեղեկացրել է Ռուսաստանի իշխանություններին այս որոշման մասին: Հնարավոր է՝ դա տեղի է ունեցել «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ, ուր Օբաման հանդիպել էր Մեդվեդևի հետ:
RIA-Novosti գործակալության հաղորդմամբ` Մաքֆոլը ՌԴ-ում դեսպան կնշանակվի աշնանը.
«Քանի որ նշանակմանը նախորդում են լսումները և ապա հաստատումը Սենատում, ապա դա տեղի կունենա աշնանից ոչ շուտ»,- RIA-Novosti գործակալությանն ասել են ԱՄՆ նախագահի վարչակազմում: