Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի օդուժն ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում Հայաստանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևին:
Զորավարժությունների ընթացքում «կխաղարկվեն» մարտավարական դրվագներ՝ մշտական տեղակայման վայրում ռազմական օբյեկտները թաքցնելու, բարդ օդային և ցամաքային պայմաններում թիրախը գրավելու ուղղությամբ:
Զորավարժությունները, որոնց մասնակցում է շուրջ 500 զինծառայող և ավելի քան 100 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-Մ1-2, Ս-300Բ զենիթահրթիռային համալիրներ, ՄիԳ-29 կործանիչներ, ուղղաթիռներ, կանցկացվեն Կամխուդի և Ալագյազի բարձր լեռնային պայմաններում: