Առանց Եվրոպայի, ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի և ԱՄՆ-ի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը սիրիական հակամարտության կարգավորման հարցում անհանգստություն է առաջացնում, քանի որ խելամիտ լուծում հնարավոր է միայն բոլոր կողմերի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև գործընկերություն և համագործակցություն կա, դա հանգեցրեց այդ թվում Աստանայում կարգավորման հարցով բանակցություններին: Այն, որ դա տեղի է ունենում առանց Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ կապերի, մեզ համար, իհարկե, անհանգստության առիթ է, քանի որ մենք կարծում ենք, որ միայն բոլոր կողմերի մասնակցության դեպքում կարող ենք հասնել սիրիական սարսափելի հակամարտության խելամիտ լուծմանը»,-ասել է Շեֆերը:












































