Պենտագոնը մտադիր է ընդլայնել Սիրիայում ռազմական գործողությունները: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:
Ըստ պարբերականի՝ նախատեսվում է ավելի քան 50 հազար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին հարված հասցնել: Գործողությունը պետք է տևի 72 ժամ:
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Սիրիայում խոշոր գործողություն իրականացնել՝ Իրաքի կամ Լիբիայի սցենարով:









































