ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի այցից հետո Իռլանդիայում տուրիստական բում է սկսվել։ Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ ուղղվել են դեպի այս կղզի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ամենամեծ հետաքրքությունն առաջացրել է Մանիգալ գյուղը, ուր ծնվել է Օբամայի պապի պապը, որը 1850 թ. լքել էր Իռլանդիան և տեղափոխվել ԱՄՆ։ «Այսօր այստեղ ճապոնացի զբոսաշրջիկների մեծ խումբ էր, նրանցից առաջ էլ ամերիկացիներ էին։ Բոլորը ցանկանում են տեսնել Հենրիին և նկարվել նրա հետ»,- ասել է Մանիգալի բնակչուհի Մարիան Հիլը, որը հայտնի Հենրիի մայրն է։ Վերջինս Օբամայի այցի ժամանակ ողջունել է ԱՄՆ նախագահին։ Ասում են, որ նա Օբամայի հեռու ազգականն է։
Իռլանդացիներն ասում են, որ այս երկու այցերը հզոր զարկ էին անկում ապրող իռլանդական տնտեսության համար, որը երեք տարի շարունակ միայն բացասական ցուցանիշներ էր արձանագրում, իսկ զբոսաշրջիկների թիվը պակասել էր 30%-ով։








































