Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին La gazzetta dello sport-ին տված հարցազրույցում խոսել է Իտալիայի առաջնության ու այն հաղթելու ֆավորիտների մասին:
«Ա Սերիայում «Յուվենթուս»-ը մեկ մրցակից ունի` «Միլան»-ը: «Միլան»-ը դա «Միլան»-ն է: Նախորդ տարի նրանք գրավեցին երրորդ տեղը, չնայած թիմում շատ խնդիրներ կային: Թիմին քննադատում էր յուրաքանչյուրը, ով չէր ալարում:
Նրանք առաջնության ամենաերիտասարդ թիմերից մեկն ունեն: Այդ իսկ պատճառով ես այդ թիմի նկատմամբ լավատեսորեն եմ տրամադրված: Մի կողմից Էլ-Շարավին ու Բալոտելին կարող են իրենց հետևից տանել թիմին, իսկ մյուս կողմից էլ` վերադարձել է Կական:
«Նապոլի»-ն ու «Ֆիորենտինա»-ն դժվար թե կարողանան պայքարել չեմպիոնության համար, «Ինտեր»-ը դեռ կազմավորման փուլում է, իսկ «Ռոմա»-ի խաղի որակը ուղիղ համեմատական է Տոտիի մարզավիճակին»,- նշել է Սպալետին:







































