Դերասան Մայքլ Դուգլասը վստահ է, որ գիտի հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսի հետ ամուսնությունը փրկելու միջոցը, և որ ամեն ինչ դեռ կորած չէ: Ավելի վաղ մամուլը հաղորդում էր, որ աստղերը երկար ժամանակ առանձին են ապրում և կապ են պահպանում ներկայացուցիչների միջոցով: Հաղորդվում էր նաև, որ Մայքլն առանց տիկնոջ իմացության երկրից դուրս էր հանել երեխաներին, որպեսզի նրան զրկի խնամակալության իրավունքից: Սակայն Դովիլի կինոփառատոնում 68-ամյա դերասանի մատին ամուսնական մատանի է եղել։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը ցանկանո՞ւմ է վերականգնել հարաբերությունները կնոջ հետ, նա պատսխանել է՝ իհարկե:
«Մարդիկ հաճախ են հետաքրքրվում իմ ինքնազգացողությամբ, և դա ինձ շատ հաճելի է»,- ասել է դերասանը:
Վերջերս դերասանը վերադարձել է Ֆրանսիայից, որտեղ մյուս հայտնի դերասանների հետ միասին ներկայացրել է նոր ֆիլմը: Այն հիմնված է իրական իրադարձությունների վրա: Հնարավոր է՝ հանգիստը թույլ է տվել Մայքլին շեղվել ընտանեկան բարդ իրավիճակից ու համապատասխան եզրակացություններ անել:









































