ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդային՝ 107 մլն դոլարի նվիրատվություն է հավաքել ծախսերի համար՝ կապված իր երդմնակալության հետ։ Այս մասին ասվում է Թրամփի երդմնակալության հարցերով զբաղվող կոմիտեի հայտարարությունում։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Այդ գումարն ավելի քան կրկակի գերազանցում է 2009 թվականի ռեկորդը, որը սահմանվել էր Բարաք Օբամայի առաջին երդմնակալության ժամանակ։ Այդ ժամանակ հավաքվել էր 53 մլն դոլար։
Նշվում է, որ ընտրական հարցերով դաշնային հանձնաժողովի ծախսերի փոխհատուցումից հետո մնացած միջոցները կուղղվեն բարեգործությանը։
Թրամփի երդմնակալությունը կայացել է Վաշինգտոնում հունվարի 20-ին։ Նա ևս մեկ ժամկետ առաջադրվելու մտադրություն է հայտնել։








































