Wednesday, 24 06 2026
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը

Արա Պապյանը` «ՍԱՍ»-ի Արտակի բիզնես-ապագայի և Երևանի ավագանու ընտրությունների մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կարելի է արձանագրել, որ քաղաքագետ Արա Պապյանի կանխատեսումներն իրականություն են դարձել: Ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում նա նշել էր, որ նոր Ընտրական օրենսգրքով, եթե ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները և դաշինքները կարողանան անցողիկ շեմերը հաղթահարել, միևնույն է` Հանրապետական կուսակցությանը բաժին հասած ձայները կկազմեն ընդհանուր ձայների 50%–ից ավելին:

Խոսելով ընտրություններից առաջ ուսուցիչների և ընտրություններից հետո «ՍԱՍ»–ի աշխատակիցների ձայնագրությունների մասին, նա նշեց, որ առաջինի դեպքում եթե այն ազատ և արդար ընտրությունների համար պայքար էր, ապա երկրորդ ձայնագրությունը շրջանառության մեջ դնելը «կոմպրոմատների» պայքարի է նման: Ա. Պապյանի կարծիքով, դա կարող է կազմակերպված լինել և՛ ոստիկանության, և՛ աշխատակիցների, և թե՛ յուրայիններից որևէ մեկի կողմից: «Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ ոչ միայն Արտակ Սարգսյանը, այլև շատերը նման մեթոդներով պետք է ձայներ հավաքեին: Եվ բնական է, որ նրանք պետք է օգտագործեին իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները: Եվ այն, որ դա օրենքի խախտում է, միանշանակ է: Ուրիշ հարց է, թե ինչու է հենց նրանը «բացահայտվել»: Տարբեր տեղերից լուրեր կան, որ բոլոր տեղերում էլ նույն ոճով են «աշխատել» և աշխատանքից չհեռացնելու պայմանով աշխատակիցներին ստիպել են ցուցակներ ներկայացնել»,– ասում է Արա Պապյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ նմանատիպ այլ ձայնագրություններ նույնպես հայտնվեն, իսկ ստեղծված իրավիճակից կօգտվեն թե՛ իշխանությունները, թե՛ այս կամ այն անհատները: Խոսելով երկրի տնտեսական վիճակի մասին, Ա. Պապյանի կարծիքով այն շարունակելու է վատանալ, քանի որ իշխանությունների «ընտրյալները» նախկինի նման այլևս չեն կարողանալու օգտվել ճոխ պայմաններից: Եվ թեև «ՍԱՍ»–ի Արտակի շուրջ ստեղծված ինտրիգը որևէ իրավական հետևանքներ էլ չունենա, սակայն իրարից բիզնեսներ խլելու նոր փուլ կսկսվի: «Մեզ մոտ ամեն ինչ գերքաղաքականացված և կուսակցականացված է, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր: Այն ժամանակ էլ Կոմունիստական կուսակցությունն էր որոշում, թե ով պետք է դատվի, ով՝ ոչ: Նույն իրավիճակն է նաև այսօր:

Ամենայն հավանականությամբ նրան կստիպեն որևէ բիզնեսից հրաժարվել, քանի որ ինչ վատ պատառ է ասենք՝ «ՍԱՍ»–ի Արտակի բիզնեսը»,– ասաց Ա. Պապյանը: Խոսելով մայիսի 14–ին անցկացվելիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, նրա կարծիքով թեև «Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանին» չեն միավորվի ՀՀԿ–ի դեմ, սակայն երեք ուժերն էլ ներկայացված կլինեն ավագանիում, իսկ ՀՀԿ–ն կրկին կկարողանա հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին: Երկրորդ տեղում կլինի «Ելք»–ը, երրորդ տեղում՝ «Երկիր Ծիրանին»:

Արա Պապյանի կարծիքով ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չեն լինի, քանի որ այն խորհրդարանական ընտրությունների կրկնօրինակը կլինի: «Որպեսզի «Ելք» դաշինքին հաջողվի 50%–ից ավելի ձայն հավաքել, պետք է մեզ մոտ արդար ընտրություններ լինեն: Հիմա էլ, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, նույն հաջողությամբ կաշխատեն Տարոն Մարգարյանի օգտին: Եվ եթե այն ժամանակ «ՍԱՍ»–ի կամ Լֆիկի ժողովրդին ասում էին «կգնաք այս կամ այն անձին կքվեարկեք», հիմա էլ կասեն՝ «կգնաք Տարոնի համար կքվեարկեք»:

Այդքան բան: Եվ պետք չէ մոռանալ նաև, որ մեր պետական ապարատի 80%–ը Երևանում է գրանցված և նրանք բոլորը պետք է ՀՀԿ–ի օգտին քվեարկեն: Սա կրկին շատ վատ հետևանքների կհանգեցնի, քանի որ երբ սեփական ժողովրդին զրկում են խաղաղ և օրինական ճանապարհով իշխանափոխություն կատարելու հնարավորությունից, ապա մի մասը բռնում է գաղթի ճանապարհը, մյուսները՝ ընտրում են այլ միջոցներով փոփոխություններ կատարելու ճանապարհը»,– ասաց Ա. Պապյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում