«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվող Ուեյն Ռունիին: The Telegraph-ը հայտնում է, որ «կարմիր սատանաներ»-ը նպատակ ունեն նվազագույնի հասցնել Ռունիի` այլ ակումբ տեզղափոխության շանսերը, ինչի պատճառով ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին` գործողի փոխարեն, որն ուժի մեջ է մինչև 2015 թվականի հունիսը:
«Յունայթեդ»-ը Ռունիին նոր պայմանագիր կառաջարկի հունվարին, երբ ֆուտբոլիստն արդեն նորմալ աշխատանքային հարաբերություններ կունենա թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ:
«Թիմի գլխավոր մարզչն ու մարզչական շտաբը աշխատանքային հարաբերություններ են ձևավորում ակումբում: Մենք դեռևս չենք շտապում բանակցություններ սկսել Ռունիի հետ, սակայն հունվարին դա անպայման տեղի կունենա: «Յունայթեդ»-ում ցանկանում են, որ Ռունին շարունակի հանդես գալ թիմում նվազագույնը մինչև 30 տարեկանը»,- ասել է «կարմիր սատանաներ»-ի մարզական տնօրենը:






































