ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի ավիահարվածը 16 մարդու, այդ թվում՝ 9 խաղաղ բնակչի մահվան պատճառ է դարձել Կունար գավառում։ Այս մասին հաղորդում են աֆղանական լրատվամիջոցները:
Ինչպես նշել են ոստիկանները, ավիահարվածը հասցվել է փոքրիկ բեռնատարին, որը տեղի բնակիչներին տեղափոխելիս է եղել իրենց գյուղ:
Դրա հետ մեկտեղ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրականացվել է կետային հարվածների մի շարք, որի հետևանքով սպանվել է 10 «հակառակորդ»: Խաղաղ քաղաքացիները, դաշինքի հավաստիացմամբ, չեն տուժել: ՆԱՏՕ-ում չեն հաղորդել, թե կոնկրետ ովքեր են եղել սպանվածները, ինչպես նաև հատկապես որ երկրի ստորաբաժանումներն են իրականացրել հատուկ օպերացիան:










































