Sunday, 05 07 2026
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

«Արդշինբանկի» պահանջով անջատվել է ԳԽ նախկին պատգամավորի ու նրա ազգականների գազն ու լույսը

Արդեն ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործող բանկերի հիմնական մասը ոչ թե բիզնեսին աջակցող կառույցներ են, այլ սովորական լոմբարդներ, որոնք գույքի գրավադրման դիմաց հսկայական տոկոսներով վարկ են տրամադրում՝ նախապես փայլուն գիտենալով, որ նման տոկոսների առկայության պարագայում ոչ մի բիզնես էլ չի զարգանալու, և տվյալ բիզնեսմենի գույքը վաղ թե ուշ հայտնվելու է իրենց ձեռքում։

Հենց նմանատիպ մի իրավիճակում էլ հայտնվել է գործարար Հուսիկ Մարգարյանը, ով նախկին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի քրոջ որդին է: Բիզնես-նպատակով վերցված վարկային պարտավորությունները չկատարելու համար «Արդշինբանկը» նրանից խլել է իր և նրա ազգականի բնակարանները՝ դարձնելով իր սեփականությունը: Մարգարյանը դատարանում ներկայումս վիճարկում է բանկի գործողությունների իրավաչափությունը՝ շարունակելով բնակվել այդ բնակարաններում: Դատական պրոցեսը դեռ ընթացքի մեջ է, սակայն բանկն անցել է սեփականատիրական գործողությունների: Օրերս Մարգարյանը և նրա ազգականները ծանուցում են ստացել «Գազպրոմ-Արմենիայից» և ՀԷՑ-ից, ըստ որի՝ թեև իրենք պարտաճանաչ սպառողներ են, սակայն իրենց գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվեն:

«Բանկը, որպեսզի վատություն անի, գրություն է ուղարկել ՀԷՑ և «Գազպրոմ», որ մեր գազն ու հոսանքն անջատեն: Բանկն այդ ընկերություններին գրություն է ներկայացրել, որ այդ բնակարանները իրենց սեփականությունն են, և այդ պատճառով անջատում են»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ ինքը գրություն է ուղարկել գազի սպասարկման գրասենյակ՝ տեղեկացնելով, որ նրանք իրավունք չունեն անջատել գազամատակարարումը, քանի որ դեռ չավարտված դատական պրոցես կա, դատարանում դեռ վիճարկվում է բնակարանները բանկի կողմից վերցնելու իրավաչափությունը, սակայն գրությունը առանձնապես հետևանք չի ունեցել: Բանկը դիմել է իրենց, իրենք էլ պետք է անջատեն:

«Մեր երկրում, ինչպես շատ կառույցներ, այնպես էլ այս ընկերությունները դարձել են բանկերի կամակատարները, հլու-հնազանդ ծառայում են նրանց: Ես բացատրեցի նրանց, որ առանց բաժանորդի հետ կնքված պայմանագիրը լուծարելու հնարավոր չէ անջատել գազամատակարարումը, քանի որ պայմանագիրը կնքվում է բաժանորդի հետ, ոչ թե բնակարանի, սակայն ոչինչ չստացվեց: Բայց սա ապօրինություն է: Ընդ որում՝ ոչ միայն բանկի կողմից, այլև գազի գրասենյակի կողմից, որը փորձում է առանց իր բաժանորդի հետ պայմանագիրը լուծարելու բանկի հրահանգով անջատել իր բաժանորդի գազամատակարարումը»,- հավելեց Մարգարյանը:

Հուսիկ Մարգարյանի խոսքով՝ իր համար հասկանալի է բանկի այս գործելաոճը: Բնակարանները սեփականացնելուց հետո, երբ հիմա գործը հասել է դատարան, այսպիսով նրանք փորձում են հոգեբանական ճնշում գործադրելով՝ մարդկանց հանել իրենց բնակարաններից: «Բանկերը հիմա մարդու ցավոտ տեղին են կպնում: Որպես գրավի առարկա վերցնում են նրա սեփականությունը՝ բնակարանը: Իսկ օրենքները պաշտպանում են միայն իրենց շահը, ոչ թե վարկ վերցնողի, քաղաքացու: Ուրագի քաղաքականություն է, պայմանագրի բոլոր կետերը կազմված են միայն իրենց շահի հիման վրա: Իսկ երբ փորձում ես վիճարկել պայմանագրի որոշ կետեր, ասում ես, որ համաձայն չես դրանց հետ, միանգամից հրաժարվում են վարկը տրամադրելուց»:

Նշենք, որ այսօր Հայաստանում բիզնես-վարկերը տրամադրվում են 10-15, երբեմն մինչև 20 տոկոս տոկոսադրույքով, որը տնտեսագետների խոսքով՝ բիզնեսի զարգացման տեսանկյունից անտրամաբանական է: Համեմատության համար նշենք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում բիզնես-վարկերը տրամադրվում են չնչին տոկոսներով, շատ երկրներում անգամ վերջին տարիներին վարկեր տրամադրվում են առանց տոկոսների:

«Շատ բանկեր վարկերն իջեցրել հասցրել են զրոյի: Ավանդները սարքել են անտոկոս: Հետևաբար, եթե ավանդը զրո տոկոսով են վերցնում, բնականաբար՝ իրենք մարժայի հետ խնդիր չեն ունենում: Եվրոպական մի շարք երկրներում, Ճապոնիայում հատկապես խնդիրը դարձել է տնտեսության վարկավորումը, բիզնեսը զարգացնելը, այլ ոչ թե վարկ տրամադրելով շահույթ ստանալը, որի արդյունքում էլ տոկոսադրույքները իջնում են: Ճապոնիայում, երբ վարկի տոկոսը հասնում է 2-ի, ապա դա արդեն բավականին բարձր տոկոս է: Հետևաբար այնտեղ բիզնեսը 4-5 տոկոս շահութաբերությամբ է աշխատում, և դա լավ է: Իսկ Հայաստանում խոսել բիզնեսի 4-5 տոկոս շահութաբերության մասին անհնար է՝ այդ բիզնեսը պոտենցիալ փակվող բիզնես է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պարզ մեխանիզմ կա որոշելու՝ տվյալ բիզնեսը շահութաբե՞ր է, թե՞ ոչ: Վարկային բեռն ու հարկային բեռը գումարում ենք և տեսնում, որ բիզնեսին շահույթ գրեթե չի մնում: «Եթե վարկերի մարման տոկոսներին գումարում ենք եկամտահարկ, ԱԱՀ, ապա շատ դեպքերում ամսական վճարումները գերազանցում են 50 տոկոսը, և այդ պայմաններում անհնար է խոսել բիզնեսի աճի, շահութաբերության մասին: Հայաստանում սովորական բիզնեսի համար ստեղծված պայմանները անբարենպաստ են: Ցանկացած բիզնես այս պայմաններում կանգնած է պոտենցիալ փակման վտանգի առաջ»,- հավելեց տնտեսագետը:

Ստեղծված պայմաններում, Խաչատրյանի խոսքով, բիզնեսը կանգնում է երկընտրանքի առաջ՝ թաքցնել եկամուտները, որ հարկեր չվճարի: Արդյունքում ստվերում գործելու պայմաններում սկսում է միայն վարկը մարել, իսկ երբ նրան բերում են հարկային դաշտ, դուրս են հանում ստվերից, այդ բիզնեսը փակվում է: Պատկերը մի քիչ այլ է խոշոր բիզնեսի հարցում, նրանք մեծամասամբ կախված չեն միայն բիզնեսի բերած եկամուտներից, և հետո շատ դեպքերում գործում են տարբեր անձանց հովանավորության տակ, դրա համար փակման վտանգը նրանց չի սպառնում:

Տնտեսագետի խոսքով՝ այս վիճակը կարգավորելու համար պետության կողմից հստակ քաղաքականություն է պետք: Չպետք է թույլ տալ, որ բանկերն իրենց կողմից որոշված տոկոսներով իրենց բաժինը տանեն բիզնեսից, պետությունը՝ իր բաժինը, իսկ արդյունքում ձեռնարկատերին բաժին չի մնում: «3 կողմերի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում ամեն առումով տուժում է բիզնեսը: Եթե մենք խոսում ենք բիզնեսի զարգացման մասին, ապա միանշանակ պետք է վարկային տոկոսադրույքներն իջեցվեն»,- եզրափակեց Վիլեն Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում