«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում:
2014 թվականի հունվարին մադրիդցիները կրկին կփորձեն ձեռք բերել Կոլումբիայի հավաքականի 27-ամյա հարձակվողի տրանսֆերը: Ակնկալվում է, որ Ֆլորենտինո Պերեսի առաջարկած մեկնարկային գումարը 35-40 մլն եվրո կկազմի:
«Արքայական ակումբ»-ը հետաքրքրված էր ֆուտբոլիստի ծառայություններով նաև ամռանը, սակայն «Ատլետիկո»-ի հետ պայմանագրի պայմաններից մեկի համաձայն` Ֆալկաոյին արգելվում էր «Ռեալ» տեղափոխությունը:
Հիշեցնենք` «Մոնակո»-ն 60 մլն եվրո է վճարել Ֆալկաոյի իրավունքների դիմաց:








































