Գերմանիան հետին թվով միացել է այն պետություններին, որոնք Սանկտ Պետերբուրգի G20-ի գագաթնաժողովին պաշտպանել են Սիրիայի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելեն Վիլնյուսում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան մտադիր չէ մասնակցել Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողություններին:
G20-ի գագաթնաժողովի արդյունքներով՝ ԱՄՆ-ին միացել են ևս 10 պետություններ, որոնք համատեղ հայտարարություն են արել՝ նշելով, որ «խաղաղության նորմերի խախտումը պետք է լուրջ պատասխան ստանա»::
ԱՄՆ-ի դիրքորոշումը պաշտպանել են Ավստրալիան, Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կորեայի Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան և Ճապոնիան:
«ԵՄ դիրքորոշմանը ծանոթանալով՝ Անգելա Մերկելը և ես որոշել ենք աջակցել համատեղ հայտարարությանը»,- ասել է Վեսթերվելեն:








































