Ֆրանսիայի հատուկծառայությունները մտավախություն ունեն նախագահի թեկնածուների նկատմամբ գործողությունների հետ կապված։ Ահաբեկչական սպառնալիքի մասին նախազգուշացումներ են ուղարկվել հիմնական թեկնածուների նախընտրական շտաբեր՝ հայտնում է Le Journal du Dimanche պարբերականը։
Թեկնածուներին նախազգուշացրել են նրանց անձնական անվտանգությանը և նրանց նախընտրական գրասենյակների անվտանգությանն ուղղված սպառնալիքի մասին։
Նշվում է, որ «լուրջ և անմիջական» սպառնալիքի մասին ազդանշաններն առաջ են քաշել Փարիզի դատախազության արձագանքը։ Պարբերականի տվյալներով՝ նախաքննություն է սկսվել։
ՆԳՆ-ում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը, միայն հայտարարել են, որ ահաբեկչական վտանգը մեծ է, և որ իրենց ծառայությունները մոբիլիզացվել են։





































