Ապրիլի 15-ին ռուսական շոու բիզնեսի չծերացող աստղ Ալլա Պուգաչովան իր 68-ամյակն է տոնել Գրյազ գյուղի իր սեփական առանձնատանը: Նրան շնորհավորելու են եկել միայն մտերիմները: Պուգաչովան հագել է երկար թափանցիկ զգեստ՝ համարձակ բացվածքով: Ծննդյան տոնի հավաքույթի լուսանկարները տեղադրվել են համացանցում և արժանացել բազմաթիվ երկրպագուների հիացական մեկնաբանություններին:










































