Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Երկրորդ տեղի համար չենք մասնակցում. Էդմոն Մարուքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի պետ Էդմոն Մարուքյանը։

– Պարոն Մարուքյան, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Երեք քաղաքական ուժ է մասնակցելու ընտրություններին, արդյոք սա հեշտացնո՞ւմ է պայքարը։

Երբ մենք քննարկում էինք ընտրություններին մասնակցելու հարցը՝ դեռևս չգիտեինք, որ երեք ուժ է մասնակցելու։ Եվ հենց այդ քննարկման պահին էլ մեր դիրքորոշումը հստակ էր՝ մասնակցում ենք մի նպատակով՝ Երևան քաղաքում իշխանափոխություն իրականացնելու համար։ Դրանից հետո մի աննախադեպ բան եղավ՝ մի շարք քաղաքական ուժեր հայտարարեցին, որ չեն  մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Դա մեզ շատ զարմացրեց, բայց մյուս կողմից՝ պետք է նշեմ, որ մեր ունեցած հնարավորություններն ավելացել են։ Եվ այն համոզմունքը, որ մենք գնում ենք ընտրություններին հաղթելու՝ օրեցօր հաստատվում է։ Մենք չենք մասնակցում երկրորդ տեղ զբաղեցնելու համար. մասնակցում ենք այնքան ձայն ստանալու համար, որի արդյունքում կունենանք բոնուս, և մեր առաջին համարը՝ Նիկոլ Փաշինյանը, կդառնա Երևանի քաղաքապետ։

– Կարծում եք՝ չմասնակցող ուժերի ձայները «Ելք» դաշինքի՞ն կուղղվեն։

Ես կարծում եմ, որ չմասնակցած ուժերի ձայների մեծ մասը կուղղվի «Ելք» դաշինքին, որովհետև այդ ձայները բողոքական, ընդդիմադիր ձայներ են։ Մենք նաև տանելու ենք այն ձայները, որոնք գնացել են Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Շատ մարդիկ, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի օգտին՝ այս կամ այն պատճառով, տեսնելով այս ընտրությունների արդյունքները՝ հասկացել են, որ իրենց ձայնով հնարավոր էր բան փոխել, և մայիսի 14-ին իրենք հնարավորություն ունեն իրավիճակ փոխելու։ ՀՀԿ-ի Երևանի ձայների մեծ մասը, վստահ եմ, ուղղվելու է «Ելք» դաշինքին, որով և մենք հաղթանակ ենք գրանցելու։

– Հավանաբար ծանոթ եք Արտակ Սարգսյանի ղեկավարած «ՍԱՍ» ընկերության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրությանը։ Որպես իրավաբան եմ ուզում հարցնել՝ արդյոք կա՞ բավարար հիմք քրեական գործ հարուցելու համար։ Առհասարակ  այս ձայնագրությունն ինչի՞ մասին է խոսում։

Ես վստահ եմ, որ նման պատկեր շատ տեղերում է եղել, պարզապես մի տեղից կա ձայնագրություն։ Ասեմ ավելին՝ դպրոցների տնօրենների պատկերն էլ ամեն անգամ եղել է, ուղղակի այս անգամ կոնկրետ փաստեր կային։ Մենք դիմել էինք ԿԸՀ, այնուհետև դատարան՝ ՀՀԿ գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով։ «Ելք» դաշինքը  հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ կիրառվել է վարչական ռեսուրս, եղել է ընտրակաշառքի զանգվածային բաժանում, որն ազդել է ընտրությունների արդյունքի վրա։ Բայց քաղաքացիները, որ մտել են տեղամաս, իրենք իրենց քվեարկությամբ են այդ արդյունքն արձանագրել։ Տեսեք՝ «ՍԱՍ»-ի ժողովին մասնակցած մարդիկ իրենց կամքով քվեարկել են ՍԱՍ-ի Արտակի ու ՀՀԿ-ի օգտին։ Փաստն արձանագրվել է՝  նրանց ճնշում, բռնանում են՝ հաշվի առնելով այդ հիմնարկում աշխատելու հանգամանքը: Կարծում եմ՝  Հայաստանի քննչական կոմիտեի համար սա հիմք է նյութեր նախապատրաստելու համար, և արդյունքոմ հնարավոր է նույնիսկ մի քանի քրեական գործերի հարուցում։ Ամեն դեպքում այնտեղ կան անուն-ազգանուններ, նրանց պետք  է հարցաքննեն, տեսնենք՝ ինչ են արել ընտրությունների ընթացքում։  Չի բացառվում, որ այդ մարդիկ եղել են հանձնաժոովի անդամներ, վստահված անձինք և գուցե կատարել են որոշակի գործողություններ։ Ակնհայտ է, որ պետք է քննություն իրականացվի։ Վարչական ռեսուրս ու փող է կիրառվել, իսկ վարչական ռեսուրսը միայն պետական հիմնարկներում աշխատողները չեն, նաև այն հիմնարկներում աշխատողներն են, որոնք մասնավոր են, բայց որոնց տերերը կամ նախարար են, կամ պատգամավոր, կամ իշխանության բարձր էշելոնի ներկայացուցիչ։ Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ սա դատապարտելի երևույթ է, և պետք է հասարակական անհանդուրժելի վերաբերմունք լինի սրա նկատմամբ, որ մենք կարողանանք Հայաստանում ինչ-որ բան փոխել։ Եթե հասարակությունը հանդուրժում է նման գործատուների, եթե հասարակությունն իր գործողություններով սանկցիա չի կիրառում նման գործատուների նկատմամբ, ապա մենք չենք կարող ունենալ այնպիսի պետություն, որտեղ մարդն ինքնաբավ է։ Երբ հասարակությունը հանդուրժում է, և մի քանի քաղաքական ուժ է  քննչական կոմիտեից գործողություններ պահանջում, ուրեմն կանցնի ու կգնա։ Նույնն էլ  Դանիել Իոննիսյանի գործն է. երբ հասարակական անհանդուրժողականություն լինի դպրոցների տնօրենների նկատմամբ, մյուս անգամ նման բան չեն անի։ Ավելին՝ իրենց պաշտոններում չեն մնա։

– Ընդհանուր վախի մթնոլորտն ինչպե՞ս վերացնել։ Արդյոք քաղաքական ուժերը ունե՞ն անելիք։

– Մենք, որպես «Ելք» դաշինք, ունեցել ենք մի մեխանիզմ՝ դա քարոզչությունն է, որի միջոցով ասել ենք՝ եթե ձեր նկատմամբ ճնշում կա, ձեզ վախեցնում են, դիմեք մեր շտաբ՝ բուկլետների վրա երեք հեռախոսահամար կար, բայց որևէ մեկը չի զանգել ու ասել, որ մեզ ճնշում են, մենք այսինչ դպրոցի երեխայի ծնող ենք։ Այսինքն՝ մարդիկ լուռ գործել են այդ համաձայնության մեջ։ Ավելին ասեմ՝ կարող է գործ հարուցվի, այդ մարդկանց կանչեն հարցաքննության, նրանք էլ գնան ու ասեն՝ մենք երջանիկ ենք, մենք՝ մեր կոլեկտիվը. ժողով ենք արել՝ ի՞նչ խնդիր կա, գնացել  ընտրել ենք՝ լավ ենք արել։ Երբ երկու սուբյեկտների մեջ կա նման համաձայնություն, հասարակության մյուս՝ չհանդուրժող  հատվածը չի կարող որևէ բան անել, չի կարող մտնել այդ փակ շրջանի մեջ։

Ադմինիստրատիվ ռեսուրսի ու փողի բաժանման ողջ համակարգն իրականացվել է պետական թողտվության պայմաններում, այսինքն՝  եղել է անպատժելիության մթնոլորտ,  ասել են՝ ճնշեք ձեր աշխատողներին, ինչ ուզում եք  արեք՝ որևէ իրավապահ մարմին ձեր ձեռքը չի բռնի։ Այսինքն՝ մեղքի ամենամեծ բաժինը Հայաստանի իրավապահ համակարգինն է, և թող որևէ մեկը չասի՝ մեզ փաստ, հաղորդում կամ դիմում տվեք. իրենք շատ լավ, նույնիսկ անգիր գիտեն, դա եղել է համակարգված թողտվություն։ Ասել են՝ տեղամասի ներսում որևէ  բան չանեք, բայց փող բաժանեք, մարդկանց ճնշեք, վարչական ռեսուրս  կիրառեք՝ թող ձեր ձայները գան։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում