ԱՄՆ-ը ծրագրում է ոչնչացնել տարածաշրջանում Իրանի համախոհներին Սիրիայի վրա ռազմական հարձակման դեպքում, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Մոհսեն Սանին: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել սիրիական ռեժիմին: «ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարող մեկուսացնել Իրանի տարածաշրջանային համախոհներին»,- ասել է Սանին՝ հավելելով, որ Սիրիա ռազմական միջամտությունը մեծ ձախողում է լինելու ԱՄՆ համար: «Հենց Իսրայելն է համոզել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հարձակվել Սիրիայի վրա»,- նշել է նա:
«ԱՄՆ քաղաքացիները դժգոհ են Օբամայի արտաքին քաղաքականությունից Մերձավոր Արևելքում, ու այդ պատճառով ԱՄՆ նախագահը փորձում է իր անհաջողությունները քողարկել Սիրիա հնարավոր միջամտությամբ»,- ասել է Սանին:









































