Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարի 7-րդ փուլում Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Չեխիայի թիմի նկատմամբ։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Պրահայի փողոցներում տոնում են Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակը:







































