ԱՄՆ Օհայո նահանգում ութամյա տղան «գողացել է» հոր ավտոմեքենան McDonald’s գնալու համար: Նա իր չորսամյա քրոջ հետ, ում թաքցրել է խցիկում, առանց պատահարների հասել է ռեստորաններից մեկը և անձնական խնայողություններով գնել բուրգերներ, հայտնում է The Telegraph-ը:
Դա եղել է երեխայի առաջին ինքնուրույն ուղևորությունը ավտոմեքենայի ղեկին: Մինչ այդ նա միայն դիտել է ուսուցողական հոլովակներ YouTube-ում:
Տնից McDonald’s նա անցել է մոտ 3 կմ, ընդ որում՝ նրան հարկ է եղել անցնել 4 խաչմերուկ, երկաթուղային ճանապարհ և կատարել մի քանի շրջադարձ:
Ռեստորանում երեխաներին նկատել են և անմիջապես ոստիկանություն կանչել: Ոստիկանները զարմացել են, թե ինչպես երեխան կայանման ժամանակ չի հարվածել ոչ մի ավտոմեքենայի և իրի: Նրանք քրոջն ու եղբորը տուն են հասցրել, իսկ ծնողներին ոչ մի մեղադրանք չեն ներկայացրել:









































