ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անցած գիշեր եվրոպական շրջագայություն է սկսել՝ հայտնում է CBS հեռուստաալիքը:
Քերին վայրէջք է կատարել Վիլնյուսում: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կայցելի նաև Լոնդոն և Փարիզ:
«Քերիի առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի հասնի միջազգային կոնսենսուսի՝ Սիրիայի դեմ ռազմական օպերացիայի անցկացման համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է CBS-ի թղթակից Մարկ Նոլլերը:










































