Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ավանդական ծիսակատարություն կկատարի Պալյանո քաղաքի (Ֆրոզինոնեի նահանգ) բանտում, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները:
Ծիսակատարության ընթացքում Ֆրանցիսկոս պապը կլվանա, կսրբի ու կհամբուրի մի քանի բանտարկյալների՝ մաֆիայի նախկին անդամների ոտքերը, որոնք զղջացել են իրենց կատարած հանցագործությունների համար:
«Սխալվելու իրավունք ունեն բոլորը: Մենք բոլորս Էլ այսպես, թե այնպես սխալվել ենք»,-ասել Է քահանայապետը La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում:
Ֆրանցիսկոս պապը նաև նշել Է, որ հասարակայնությունն «այնքան Էլ հավատ չի ընծայում նախկին կալանավորների ռեաբիլիտացիային և հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը»:








































