Wednesday, 10 06 2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը

Սարի թաղ գնալը խաղաղ նպատակ չէր հետապնդում. ՄԻՊ Արման Թաթոյանի խիստ գնահատականը հուլիսյան դեպքերին

Երևանում անցած տարվա հուլիսյան դեպքերի (զինված խումբը հուլիսի 17-ին ներխուժել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք՝ այնտեղ մի քանի օր պահելով պատանդների, զուգահեռ ընթանում էին ակցիաներ՝ Խորենացու փողոցում և Սարի թաղում-հեղ.) վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել է հատուկ զեկույց: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով 2016 թվականի տարեկան հաղորդումը եւ Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

«Փաստահավաք աշխատանքներ են կատարվել, կազմվել են քարտեզներ բախումների վայրերում: Դրանից բացի, իրականացվել է մանրամասն ուսումնասիրություն լրատվական միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև այդ օրերին ատելության հոսքի և  բռնության քարոզչության դեպքերն են ուսումնասիրվել»,- նշեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ այդ զեկույցում խիստ գնահատական է տրված ոստիկանության առանձին գործողություններին: «Ակնհայտ էր, որ առանձին դեպքերում խախտվում էին հավաքի մասնակիցների իրավունքները, մասնավորապես հստակ վերլուծված է յուրաքանչյուր դեպք, հատուկ միջոցների կիրառման հարցը, դրանից բացի վերլուծվում են լրագրողների նկատմամբ խոչընդոտները, բռնության դեպքերը, խիստ քննադատության է արժանացել ցանկացած նման պրակտիկա»,- ընդգծեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` հատուկ զեկույցում հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախման դեպքերի առանձին վերլուծություն է կատարվել: Օմբուդսմենը կարծում է, որ երթը այդ օրը խաղաղ բնույթ չի կրել:

«Եթե երթը ուներ խաղաղ նպատակ, ապա ինչու էր այն ընթանում Սարի թաղի նեղ փողոցներով, գիշերով, նախապես չհայտարարելով ոստիկաններին Սարի թաղ գնալու մտադրությունը: Ինչպես նաև ակնհայտ էր այն, որ դա անհարմարություն էր պատճառելու բնակիչներին, որտեղից մենք ունեցել ենք բողոքներ: Ես կարծում եմ, որ Սարի թաղ գնալը խաղաղ նպատակ չէր հետապնդում: Սա իմ դիրքորոշումն է, և դա շատ ավելի մանրամասն ներկայացված է զեկույցում»,- նշեց Թաթոյանը և հավելեց, որ պետք է հասկանալ այս բախման հիմնարար պատճառները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում