Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Բանակը պետք է լինի ոչ թե վտանգ, այլ բարձունք. Սարգիս Շահինյան

– Պարոն Շահինյան, օրեր առաջ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի նաև ՀՀ ԱԺ քննարկմանը։ Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի նախարարության այս նախաձեռնությունը։


– Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 20 տարի անց խոսել հայրենադարձության օրենքի մասին, մի քիչ ժամանակավրեպ է։ Առաջին օրվանից պետք է խոսվեր այդ տեսակի վերադարձի անհրաժեշտության մասին, և պետք եղած հնարավորությունները դրվեին, որպեսզի դա իրականացվեր։ Ես տարօրինակ եմ համարում, որ նման օրենք է մշակվում այն ժամանակ, երբ Հայաստանը դատարկվում է։


– Սփյուռքի նախարարության հայրենադարձության վարչության պետ Արման Եղիազարյանը տեսակետ հայտնեց, որ այս օրենքի ընդունումից հետո հայրենադարձների թիվը կտրուկ կաճի։ Ի՞նչ եք կարծում, միայն օրենքը բավարա՞ր է սփյուռքահայերին հայրենիք բերելու համար։


– Այսպիսի օրենք ընդունել այն ժամանակաշրջանում, երբ մարդիկ հնարավորություններ չունեն ապրուստի, աշխատանք չունեն ու թողնում գնում են, ընդամենը հռետորիկա է։ Օրենքը ստեղծելուց առաջ նախ հնարավորությունների խնդիրը պետք է լուծվի, անշուշտ, որ մարդիկ վերադառնան։


– Պարոն Շահինյան, ծրագրվում է իրականացնել 2 տեսակի հայրենադարձություն՝ կամավոր և մասնագիտական։ Մասնավորապես՝ նախատեսվում է պետությանն անհրաժեշտ մասնագետների, մտավորականների վերադարձ իրականացնել։ Դուք սա իրատեսական համարո՞ւմ եք։


– Իհարկե ոչ. քանի որ մինչև հիմա նույնիսկ հայրենիքում ապրող մարդկանց համար պայմաններ, աշխատատեղեր չեն ստեղծվում, ուր մնաց նոր՝ դրսից եկած անձնավորությունների համար, որոնք տարիներ շարունակ ապրել են այլ պայմաններով։ Ինչո՞ւ պետք է, օրինակ, Շվեյցարիայում ապրող մի հայ հետաքրքրված լինի, չեմ ասում վերադառնալ, այլ ուղղակի գալ Հայաստան։ Էլ չեմ խոսում այն մեկ միլիոն մարդու մասին, որ այս վերջին 20 տարիներին թողել են հայրենիքը ու վերադարձի մասին ընդհանրապես չեն խորհում։ Այսպիսի օրենք նախաձեռնել այս պայմաններում՝ միայն մարդկանց աչքին փոշի նետելու համար է։


– Պարոն Շահինյան, Դուք` որպես սփյուռքի ներկայացուցիչ, ո՞ր դեպքում առանց երկմտելու կվերադառնայիք և բնակություն կհաստատեիք Հայաստանում։


– Երբ կարողանամ երջանիկ լինել իմ հայրենիքում։ Քանի որ մինչ հայ լինելը առաջին հերթին ես մարդ եմ։ Իսկ երջանիկ կարող ես լինել, եթե ինքզինքը մտավոր և սոցիալական իմաստով լիակատար ես զգում, որպեսզի հնարավորություններ լինեն ստեղծել այնպիսի շրջապատ, այնպիսի բարձունք, որ ես ու իմ ընտանիքը մեզ մարդ զգանք։ Առաջին հերթին, իհարկե, աշխատանքային պայմանները պիտի բավարար լինեն։


Իմ զավակներն, օրինակ, հպարտությամբ ու ապահով պիտի ծառայեն ազգային բանակում։ Իրենց համար բանակը պիտի լինի ոչ թե մի վտանգ կամ վախ, այլ լինի մի կամք, մի բարձունք, որ վազելով ուզենան գնալ բանակ ծառայելու, ու ոչ թե ամեն ինչ անենք, որ 7, 8, 10 հազար դոլար տանք, որպեսզի նրանց փախցնենք բանակից։

Եթե այս տեսակ պայմաններ լինեն, ինչ խոսք, պատրաստ եմ գալ ու ապրել Հայաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում