Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ի՞նչ են շշնջացել Սերժի ականջին «Իգլայի» գործի մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես և խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան:

Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթևակի գնահատեցին ընտրությունների արդյունքները և մեկնեցին Արցախ:

Բայց ի՞նչ կապ ուներ այդ այցը ընտրությունների հետ և  ի՞նչ տեղի ունեցավ իրականում, այդպես էլ անհասկանալի մնաց:

Ի սկզբանե «Արդարություն Հայաստանին» խորագրով ստորագրահավաք նախաձեռնվեց change.org միջազգային պորտալում: Շուրջ 5000 ստորագրություն հավաքվեց: Նախաձեռնողները որոշել էին Հայաստանում արդարությունը վերականգնելու ալիք ստեղծել, որը իր տրամաբանական հանգրվանին կհասներ ապրիլի 2-ի ընտրության ժամանակ:

Արսինե Խանջյանի, ինչպես նաև Թանկյանի խոսքում հաճախ էր հանդիպում փողոցային պայքարի, ժողովրդի կողքին կանգնելու մասին արտահայտություններ: Խորհրդարանական ընտրությունների համատեքստում հետընտրական, ինչպես նաև նախընտրական ցնցումների մասին խոսում էր միայն ՕՐՕ դաշինքը: Այստեղ չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են փողոցային պայքարի:

Ի՞նչ կապ ուներ սփյուռքահայերի ակտիվությունը սույն դաշինքի գործողությունների հետ, այդպես էլ պարզ չդարձավ: Թեև Վարդան Օսկանյանի անձնական հարաբերությունները հաշվի առնելով, շատերը չէին բացառում, որ ՕՐՕ-ի և «Արդարություն Հայաստանին» շարժման միջև ուղիղ կապ կա:

Եթե դա այդպես է, ուրեմն գործ ունեինք նախապես կազմված շատ ավելի մասշտաբային պլանի հետ, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումը պետք է ունենար: Օրինակ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական մասը պետք է «ծածկեին», Սամվել Բաբայանն ու մյուս բոլոր ազատամարտիկները`ռազմական մասը, իսկ սփյուռքից ժամանած հայտնի դեմքերը ժողովրդական ալիքը պետք է կառավարեին կամ հնարավոր սրացումների ժամանակ ժողովրդի և զինված ուժերի միջև բուֆերային գոտի ծառայեին:

Արդյոք իրականում նման ծրագիր եղե՞լ է, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն սփյուռքից ժամանած հյուրերի հետապրիլերկուսյան պահվածքը առնվազն տարօրինակ է: Ի՞նչ իմաստ ուներ ամիսներ շարունակ բարձրագոչ հայտարարություններ անել Հայաստանում արդարությունը վերականգնելու, փողոցային պայքարի, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ ապրիլի 3-ի մեկնել Արցախ` երգել, պարել, ուրախանալ:

Ընտրություններն ավարտվեցին, սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերևաց: Չենք պնդում, սակայն շատ հեռավոր նշաններ կան, որ Թանկյանենց խմբի պայքարի ոգին նույնպես Սամվել Բաբայանի ձերբակալությամբ կոտրվեց: Սա, ինչ խոսք, չի նշանակում, որ նրանք նախապես տեղյակ են եղել հավանական արյունալի սցենարների մասին: Հակառակը, ավելի հավանական է, որ արդեն Երևանում գտնվելու ժամանակ նրանց շատ խնամքով ներկայացվել է, թե ակամայից ինչ մեծ ծրագրի մաս են կազմել, որից հետո կտրուկ փոխվել է խմբի վերաբերմունքն ու պահվածքը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում