ԱՄՆ Ֆլորդիա նահանգում բնակվող ֆերմեր Փոլ Բրեդշոուն պահում է աշխարհի ամենաթանկարժեք հավերին: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Հավերի «այամ սեմանի» ինդոնեզական ցեղատեսակն աշխարհում ամենազարմանալիներից և հազվադեպ հանդիպողներից է: Այս ցեղատեսակի հավերն ամբողջությամբ սև են: Թռչունների սև փետուրներն ունեն գեղեցիկ զմրուխտամանուշակագույն երանգ:
Ֆերմերի խոսքերով՝ այս հավերի միսը և ներքին օրգանները ևս սև գույն ունեն, որը պահպանվում է նաև եփվելուց հետո:
Գնորդներին, սակայն, ովքեն պատրաստ են այս հավերի մեկ զույգի համար 5000 դոլար վճարել, հետաքրքրում են դրանց ոչ թե խոհարարական, այլ դեկորատիվ հատկանիշները:
Շատ գնորդներ էլ վստահ են, որ սև հավերը հաջողություն են բերում:











































