Այս օրերին Թայլանդում չոր մնալ չի հաջողվի համարյա ոչ ոքի:
Երկրում սկսել են պատրաստվել ավանդական թայլանդական Նոր տարուն: Տոնը կոչվում է Սոնգկրան և նշվում է ապրիլի 13-ից 15-ը: Տոնի գլխավոր ավանդույթը ջրով ողողվելն է:
Ջրային մարտերը արդեն սկսվել են: Հնագույն Այութհայա քաղաքում անցորդներին ջրում են փղերը և նրանց հեծյալները` մահաուտները:








































