Լինդսի Լոհանը ներկա է գտնվել Նյու Յորքում տեղի ունեցած Նորաձևության շաբաթին: Այնտեղ նա աջակցել է կրտսեր քրոջը՝ Ալինային, ով մասնակցել է ցուցադրությանը և դարձել դիզայներ Վենդի Նիկոլի մոդելներից: Այս մասին հաղորդում է Just Jared-ը:
Լինդսի Լոհանի ընտրած կերպարն արդեն հասցրել է արժանանալ նորաձևության քննադատների ծաղրին, իսկ արևմտյան մամուլում նրան անվանել են «նորաձևության ինքնահռչակ թագուհի»՝ ակնարկելով ճակատի ոսկյա զարդը: Նշել են նաև անհաջող զգեստը, որը հատապես գեղեցիկ չէր կրծքի հատվածում, ինչպես նաև կասկածի տակ են առել կոշիկների՝ ճիշտ ընտրությունը:








































