Մոսկվան և Վաշինգտոնը պետք է համատեղ աշխատելու միջոց գտնեն Սիրիայի իրադրության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան Դե Միստուրան Անվտանգության խորհրդի նիստում, հայտնում է TASS-ը:
Նա նաև ողջունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը Մոսկվայում, նշելով, որ պետությունները «ունեն լուրջ տարաձայնություններ, սակայն նաև ընդհանուր հետաքրքրություններ և պատասխանատվություններ»:
«Նրանք պետք է միջոց գտնեն միասին աշխատելու իրադրության կարգավորեն համար` գործելով մտածված, իրատեսական և համաձայնեցված, որպեսզի աջակցեն քաղաքական գործընթացին»,- եզրափակել է դե Միստուրան:







































