18-ամյա մատուցողուհին, ով սրճարանում պիցցա էր մատուցում, նույնիսկ ենթադրել չէր կարող, որ այդ աշխատանքն իրեն կօգնի դերասանուհի դառնալ: Աղջկան նկատել է ռեժիսոր Ռիչարդ Քերթիսը, ով այդ սրճարանում ընթրելիս է եղել իր ընտանիքի հետ:
Բրիտանական Daily Mail հրատարակչության տվյալներով՝ 18-ամյա Ռեբեկա Չուն աշխատել է այն սրճարանում, որտեղ ընթրել է հայտնի նորզելանդացին, ով այդ թաղամասում իր ապագա ֆիլմի համար սցենարներ էր նկարահանում:
18-ամյա մատուցողուհին ուրախ սպասարկել է իր հաճախորդներին՝ հաճելիորեն զարմացնելով նրանց: Այդ պահին Քերթիսը որոշել է, որ նա անպայման պետք է խաղա իր ֆիլմում:
Երբ աղջիկը Մայորկայում հանգստանալիս է եղել, զանգահարել է Քերթիսի օգնականը և հայտնել, որ ռեժիսորը նրան իր ֆիլմում դեր է առաջարկում: Աղջիկն ընդունել է ռեժիսորի առաջարկը և ցնցվել է՝ նկարահանման հրապարակում տեսնելով հոլիվուդյան աստղերին:
Այժմ Ռեբեկան հուսով է, որ այս դերը իրեն կօգնի երաժշտական թատրոնում կարիերա սկսել:











































