Այսօր «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը իրականացրեց բողոքի երթ` «Փակ շուկայում» իրականացվող շինարարական գործողությունները դադարեցնելու պահանջով։
Երթը մեկնարկեց Մշակույթի նախարարության շենքի դիմացից. ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, Քաղաքապետարան, ապա` «Փակ շուկա»։
Նշենք, որ «Փակ շուկայի» մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին դիմավորեց ՀՀԿ տատիկը, իսկ դիմացի փողոցում՝ հենց «Փակ շուկայի» դիմաց հավաքված են մի խումբ մարդիկ, ովքեր ենթադրվում է, որ Սամվել Ալեքսանյանի պաշտպաններն են:








































