Իտալիայի հավաքականի ու «Ռոմա»-ի առաջատար կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին խոստովանել է, որ 9 տարեկան հասակում չի ցանկացել գնալ «Ռոմա»:
«Իմ առաջին ակումբում` «Օստիամարա»-ում, ստացած փորձը շատ կարևոր է ինձ համար: Այն բավականին բարձր կարգի թիմ էր, բայց ես այնտեղ հաճույք էի ստանում:
«Ռոմա»-ն կանչեց ինձ, երբ 9 տարեկան էի. 1992 թվականն էր, ու ես չէի ցանկանում տեղափոխվել այնտեղ: 11-12 տարեկանում հայտնվեցի «Ռոմա»-ում: Ես դեռևս շատ եմ կապված իմ առաջին ակումբի հետ»,- նշել է Դե Ռոսին:






































