Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն կստանա տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների 211 տեղ։ Այս մասին ապրիլի 12-ին Հայաստանի ԿԸՀ-ի նիստի ժամանակ հայտնել է ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Պաշտոնները բաշխվելու են դեռ գործող խորհրդարանի խմբակցությունների թվաքանակին համաչափ, քանի որ նոր խորհրդարանը դեռ իր լիազորությունները չի ստանձնել: Այսպիսով՝ 3 առաջաադրված ուժերից 2-ը՝ «Ելք» դաշինքը ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը, ներկայացուցիչներ չեն ունենա ընտրական հանձնաժողովներում, քանի որ նախորդ խորհրդարանում չեն ընտրվել։ Ներկայացուցիչներ կունենա միայն ՀՀԿ-ն։
Մյուս 5 քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում տեղեր են ստացել, Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում։ 148 ձայն կստանա «Բարգավաճ Հայաստանը», 27՝ Հայ ազգային կոնգրեսը, 26-ական՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» ու «Հայկական վերածնունդը»։











































