Արքայական դրամական պալատն առաջին անգամ թողարկում է արծաթե հուշադրամ՝ 20 ֆունտ արժողությամբ: Այս մասին նշվում է բրիտանական գերատեսչության կայքում:
Դրամի մի կողմում Եղիսաբեթ 2-րդ թագուհու պատկերն է, մյուս կողմում՝ Սուրբ Գևորգի:
Մեկ տնային տնտեսությանը թույլ կտան գնել 3 մետաղադրամ: Վաճառքը կսկվի հոկտեմբերի 31-ից՝ Դրամական պալատի կայքում: Նախատեսվում է թողարկել 250 հազար դրամ:
Իշխանությունները վստահեցնում են, որ նոր դրամները «աննախադեպ արժեք» կունենան: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայում հայտնի կոլեկցիոներ Ռիչարդ Լոուբելն ասել է, որ դրամի փաստացի արժեքը 8-9 ֆունտ է և հազիվ թե հետագայում աճի:











































