Գերմանիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին փոխադրող ավտոբուսի վրա կատարված հարձակման հետեւում կանգնած են իսլամիստները: Այդ մասին հայտնել Է SՖddeutsche Zeitung թերթը, որի տրամադրության տակ հայտնվել Է պայթյունների վայրում թողնված գրությունը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, ուղերձում, որի իսկությունը ներկայում ստուգում Է ոստիկանությունը, հաղորդվում Է, որ ֆուտբոլային թիմի դեմ գրոհը վրեժ Էր Սիրիայում ռազմական գործողություններին Գերմանիայի մասնակցության համար:
Ընդսմին իրավակարգի պահապանները չեն բացառում, որ պայթյունների կազմակերպիչները «միտումնավոր են իրենց կեղծ հետքով տանում»:
Ապրիլի 11-ի երեկոյան Դորտմունդում «Բորուսիա»-ի ավտոբուսի մոտ, որը թիմին «Մոնակոյից» տեղափոխում Էր մրցախաղի վայր, գործել Է երեք պայթուցիկ սարք: Դրա հետեւանքով կոտրվել Է ֆուտբոլիստ Մարկ Բարտրայի ճաճանչոսկրը: Բացի այդ տուժել Է մի ոստիկան, որը ակուստիկ վնասվածք Է ստացել:
Իրավապահ մարմինները հայտարարել են ֆուտբոլային թիմի խաղացողների վրա ձեռնարկված դիտավորյալ գրոհի մասին:








































