«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է քաղքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
-Պարոն Շիրինյան, վերջին օրերին սրընթաց զարգացումներ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում: «Մեծ յոթնյակը», ըստ էության, պտվիրակեց ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնին, որպեսզի Ռուսաստանի իշխանությունների հետ իր հանդիպումներում Մոսկվային հստակ ուղերձ հասցնի, որ նա ընտրություն կատարի՝ կա՛մ Ասադի հետ, կա՛մ Արևմուտքի: Վերջնագրային դիրքերից հանդես գալու այս նոր քաղաքական լեզուն կարո՞ղ է, արդյոք, լուծել մերձավորարևելյան հակամարտությունը, մասնավորապես սիրիական ճգնաժամը, թե՞ իրավիճակն ավելի կարող է թեժանալ:
-Կարծում եմ՝ Արևմուտքի հարցադրումը սխալ է՝ մեզ հետ կամ Արևմուտքի հետ: Հիշում եք՝ մյունխենյան գագաթաժողովից հետո Պուտինը հայտարարեց Ռուսաստանի վերադարձի մասին, որպես ինքնուրույն ուժ, սա Ռուսաստանին, եթե ընդունի այդ տարբերակով, փակուղի կմտցնի: Ինձ թվում է առայժմ կդիմակայի և կորոնի ինքնուրույն գործելակերպ՝ նրա հետ էլ, նրա հետ էլ, նրա դեմ էլ, նրա դեմ էլ: Ինձ թվում է Արևմուտքը սխալ է արել, որովհետև պետք է հիշել, որ այդուհանդերձ Ռուսաստանը միջուկային տերություն է: Շատերը, ովքեր Ռուսաստանի քաղաքական պատմությունը խորքից գիտեն, գիտեն, որ դա «իվանի» վրա ազդելու վտանգավոր ձև է: Կարծում եմ՝ կդիմակայեն, մինչև որ հասնեն երկխոսության Սիրիայի և ԱՄՆ-ի հետ, իսկ երկխոսությունը տանելու է ազդեցության ոլորտների բաժանման կամ վերաբաժանման: Նոր ցիկլ է սկսվում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































