Բենիլյուքսի երկրներում աշունն արևադարձային ամառ է հիշեցնում: Արտասովոր շոգ եղանակ է Նիդերլանդներում ու Բելգիայում:
Օդի ջերմաստիճանը ցերեկը հասնում է 30 աստիճանի: Երկու երկրների բնակիչները գրոհել են լողափերը, ինչը սեպտեմբերի համար արտասովոր է: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Իսկ մայրաքաղաքներում՝ Ամստերդամում և Բրյուսելում, մարդիկ խմբվում են շատրվանների մոտ, այգիներում:
Օդերևութաբանների տվյալներով՝ նման շոգ սեպտեմբեր տարածաշրջանում չէր եղել 1962 թվականից ի վեր:









































