Համաձայն հայտնաբերված փաստաթղթերի՝ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը մտնում է Անգելա Մերկելի գլխավորած իշխող ՔԴՄ-ի դաշինքի մեջ, 1980-ական թթ. ակտիվորեն հանդես է եկել հօգուտ մանկապղծության:
«Մանկապղծությունը երբեք չի եղել կուսակցական օրակարգի մաս: Ոչ նախկինում, ոչ առավել ևս հիմա »,- Spiegel-ին ասել է կուսակցության փոխնախագահ Սաբինա Լոյթհոյզեր-Շնարենբերգերը:
Սակայն, ինչպես գրում է պարբերականը, փաստերը հակառակն են ապացուցում: Գերմանացի լրագրողների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1980-ական թթ. սկզբին կուսակցությունում հայտնի էր այն շարժումը, որը կոչ էր անում չեղյալ հայտարարել Քրեական օրենսգրքի 174 և 176 հոդվածները, համաձայն որոնց՝ պատիժ էր նախատեսվում երեխաների ու դեռահասների նկատմամբ սեռական բռնության համար:
Համապատասխան հոդվածների չեղյալ հայտարարման օգտին հանդես էր եկել նաև «Երիտասարդական շարժումը», որը ֆինանսավորվում էր ՍԴԿ-ի կողմից:









































