Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Ելք» և «Երկիր Ծիրանի»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ մյուս քաղաքական ուժերի չմասնկցելը մեծացնում է «Ելք» դաշինքի հնարավորությունները, իսկ «Երկիր Ծիրանի»-ն չի կարող լուրջ արդյունքներ գրացել: Նրա խոսքով՝ այս ավագանու ընտրությունները կլինեն համերաշխ, բարիդրացիական ընտրություններ, և փոխշահավետ կլինեն և՛ «Ելք»-ի համար, և՛ ՀՀԿ-ի:
««Ելք-ը ընդունեց խորհրդարանական ընտրությունները, ընտրությունների արդյունքները լեգտիտիմ ճանաչեց և դրա համար, կարծում եմ, նրան իշխանությունները ավագանու ընտրություններում չեն խանգարի»,- նշեց Ա. Բաղդասարյանը:
Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ «Երկիր ծիրանի»- ի նորաստեղծ կուսակցությունը ավագանու ընտրություններին որոշել է մասնակցել, որպեսզի համերաշխությունը փչացնի. «Իմ կարծիքով՝ «Երկիր ծիրանի»-ին ավագանու ընտրություններին մասնակցելով՝ վրեժ է լուծում «Ելք»-ից, որովհետև չստացվեց միասին մասնակցել: Իսկ մյուս քաղաքական ուժերը չեն ցանկացել «երրորդն ավելորդ է» վիճակում հայտնվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































