Wednesday, 10 06 2026
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ

Լ.Տեր-Պետրոսյան. «Հայաստանում այլևս ոչ մի քաղբանտարկյալ երբեք չի լինելու» (ՖՈՏՈՇԱՐՔ)

Այսօր հրազդանցիների և վանատուրցիների համար տոնական օր էր։ Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ նախկին պատգամավոր և արդեն նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն այսօր Երևանից ուղևորվեց ծննդավայր: Նրան ուղեկցում էին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը և ՀԱԿ անդամ մյուս կուսակցությունների առաջնորդներ ու ակտիվիստներ:

Երևանից մինչեւ Վանատուր շարժվող ճանապարհին ավտոերթին էին միանում նոր մեքենաներ, և Հրազդան հասնելիս մի պահ հարյուրից ավել մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը կաթվածահար էր արել դեպի քաղաք մտնող ճանապարհը։ 

Իսկ վանատուրցիները կեսօրից հավաքվել՝ երգ ու պարով էին սպասում Սասուն Միքայելյանին։ Նրա ոտքերի առաջ մի քանի գառներ մորթվեցին։ 
Այնուհետև Վանատուրում կարճատև հանրահավաք տեղի ունեցավ. հարթակից ելույթ ունեցան Լևոն Տեր-Պետորսյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը։

Ն.Փաշինյանն իր ելույթում շեշտեց, որ մի քանի ժամ է ինչ ազատության մեջ է, սակայն բացի արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալից որևէ այլ բան չի նկատել, թեև իշխանություններն անվերջ կրկնում են, թե արտահերթ ընտրությունների ացնկացման անհրաժեշտություն չկա. «Ես արտահերթ ընտրությունների նախադրյալը տեսել եմ «Արթիկ» ՔԿՀ-ի հիմնարկի մուտքի մոտ, ես արտահերթ ընտրությունների նախադրյալը տեսել եմ Աջափնյակի՝ Հայ ազգային կոնգրեսի շտաբում, ես արտահերթ ընտրությունների նախադրյալը տեսել եմ երեկ Մյասնիկյանի արձանի մոտ, և այսպիսի արտահերթ ընտրությունների նախադրյալ՝ էդ ո՞վ ա, որ չի նկատում… Ես համոզված եմ, որ մայիսի 31-ին Ազատության հրապարակում մենք արտահերթ ընտրությունների նախադրյալ կտեսնենք, որ բոլորը կհասկանան, որ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունները այլընտրանք չունեն»։ 

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր ՀԱԿ-ը գործարքի է գնում, Ն.Փաշինյանը հայտարարեց. «Մենք գործարքի կարիք չունենք, որովհետև մեր թիկունքին Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, մենք թելադրում ենք պայմանները, ոչ թե գործարքի են գնում»։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի ընթացքում նախ շնորհավորեց հավաքվածներին երեք տոների առիթով. «Առաջինը Սարդարապատի ճակատամարտն էր, երկրորդը` Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը և երրորդը՝ քաղբանտարկյալների ազատ արձակման օրը։ Եվ սա սիմվոլ պետք է դառնա։ Մենք պետք է հասնենք այն բանին, որ ում մտքով էլ անցնի ինչ-որ մեկին քաղաքական գործունեության համար բանտ նետել՝ այդ մարդը պիտի անիծվի, և Հայաստանում այլևս ոչ մի քաղբանտարկյալ երբեք չի լինելու»։ 

Ապա Լ.Տեր-Պետրոսյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց վանատուրցիներին հերոսկան պայքարի համար. «Դուք ինքներդ չզգացիք, թե ինչ արեցիք։ Դուք դարձաք Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի համաժողովրդական շարժման ամենամարտունակ ջոկատներից մեկը»,- նկատեց նա։

Սասուն Միքայելյանն իր ելույթում նշեց, որ երեք տարվա իր կալանքի համար էլ է ցանկանում հաշվետվություն ներկայացնել իր համերկրացիներին, ովքեր իրեն վստահել են, ձայն են տվել ընտրություններում. «Ես, որ իմ կյանքը դրել եմ մեր հողերի ազատագրման սեղանին՝ այս իշխանությունները երեք տարիներին իրենց կատարած հանցագործությունների համար, որը ես չեմ հանդուրժել, ինձ զրկել են իմ հայրենի հողից, իմ ժողովրդից… Բայց ոչ մի զնդան, ոչ մի ճաղեր չկարողացավ համաժողովրդական շարժման դեմն անել։ Այսօր կոչ կանեի բոլորիդ՝ համախմբվել համաժողովրդական շարժման շուրջը, քանի որ այս տարիների ընթացքում մի շարժում է ձևավորվել, որի հիմքում ամեն մի անհատ իր դերը պետք է ունենա»։ 
Սասուն Միքայելյանը համոզված է. «Եթե հիմա էլ Լ.Տեր-Պետրոսյանը, Նիկոլը, Սասունը միանան, այս իշխանությունը կիջնի գերեզման»։


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում