Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայրապետական կրթաթոշակին արժանացած ուսանողներին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված Հայրապետական կրթաթոշակին այս տարի ներկայացված Հայաստանի բուհերի երեք ուսանողների` ուղեկցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի:

Ուսման ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության համար կրթաթոշակ է շնորհվել Սյուզաննա Իսրայելյանին (Երևանի պետական համալսարան, բակալավրի 4-րդ կուրս), Գոhար Մանուկյանին (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բակալավրի 2-րդ կուրս) և Անի Մկրտչյանին (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, բակալավրի 1-ին կուրս): Վերջիններիս Հայոց Հայրապետին ներկայացրել է Վարդան եպիսկոպոսը՝ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Ապա Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ուսանողներին՝ շնորհավորելով նրանց ուսման մեջ արձանագրած առաջադիմության առիթով և հորդորելով նույն ոգով, նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը։

«Ուրախություն և հոգու մխիթարություն է Մեզ համար, որ Կրթության և գիտության նախարարության կողմից այսպիսի հնարավորություն է ընձեռվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի իր փոքրիկ ներդրումն ունենա նաև բարձրագույն կրթության ոլորտում:

Սա առանձնահատուկ խորհուրդ ունի Մայր Աթոռի համար՝ աջակից լինել այն ուսանողներին, որոնք ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներն են գրանցել, նրանց բերել Սուրբ Էջմիածնի օրհնությունը», – նշել է Վեհափառ Հայրապետը՝ իր գնահատանքը հայտնելով նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝  նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ձևավորված արդյունաշատ գործակցության համար։

Իր խոսքում Գարեգին Բ Կաթողիկոսը, անդրադառնալով կրթության կարևորությանը, Հայրապետական կրթաթոշակակիրներին կոչ է արել ստացած կրթությունն ապագային ծառայեցնել ոչ միայն իրենց անձերի և անձնական բարեկեցության ապահովման համար, այլ նաև ստացված գիտելիքներով ու հմտություններով մասնակից դառնալ հայրենի երկրի առաջընթացին ու ժողովրդի բարօր կյանքի կերտմանը։

Իր հերթին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ բարի ավանդություն է ձևավորվել, որը շատ ոգևորիչ և հիշարժան է կրթաթոշակի արժանացող ուսանողների համար։

Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը յուրաքանչյուր ուսանողին Աստվածաշունչ մատյան է նվիրել և հանձնել կրթաթոշակի վկայականները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում